«Ռուսաստանը կուժեղանա ներսից և դրսից՝ չնայած նախանձ մարդկանց գործողություններին»,- նշել է ՌԴ նախագահը ներքին քաղաքացիական ավիացիայի հարյուրամյակի կապակցությամբ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
Պուտինը հիշեցրել է արարողության մասնակիցներից մեկի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանին «դեռ կնախանձեն»։
«Նրանք մեզ հիմա էլ նախանձում են, այլապես մեզ մոտ չէին գա: Սա է ամբողջ խնդիրը: Թող նրանք փորձեն, և մենք միայն կուժեղանանք ներսից և դրսից», – ընդգծել է Պուտինը: