Նոր ռազմաբազա՝ Վրաստանում․ Իրակլի Ղարիբաշվիլի

Մուխրովանիում հատուկ գործողությունների ուժերի նոր ռազմաբազա կկառուցվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով հատուկ գործողությունների ուժերի ստեղծման օրվան նվիրված արարողության ժամանակ։

Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Վարչապետը նշել է, որ ռազմաբազան լիովին կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին։

«Ծրագրի արժեքը կազմում է մինչև 70 մլն լարի, առաջին փուլում կառուցվելու են շտաբի շենքը, զորանոցը, ճաշարանը, բուժհաստատությունը, ավտոկայանատեղին և տարբեր նշանակության շենքեր, երկրորդ փուլով նախատեսվում է ուսումնական, մարզական և հանգստի տարածքների կառուցում և տարածքի բարեկարգում։

Շինարարության ավարտը նախատեսվում է 2 տարում»,- ասվում է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել