ՌԴ խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է կատարի. Պուտինը՝ Ալիևին

Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակն է ապահովել 2020 և 2021 թվականներին բոլոր պայմանավորվածությունների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հանդիպումը կարևոր է։ Այս հանդիպման նպատակը, ինչպես տեսնում եմ, 2020 և 2021 թվականներին ձեռք բերված մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը զգալի, կարեւոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում,և այժմ մեր խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը, ինչպես և պետք է անի, և այդ գնահատականների համար շնորհակալ եմ ձեզ»,- նշել է Պուտինը:

Սակայն, ըստ ՌԴ նախագահի, ներկայումս պետք է խոսել այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակի մասին, փնտրել հարցերի լուծման ուղիներ, որոնք դեռ լուծված չեն:

« Այդ կապակցությամբ ես կցանկանայի նշել տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչը։ Մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են երեք երկրների փոխվարչապետերը: Նրանք բավական հեռու են գնացել այն հարցերի լուծման տեսանկյունից, որոնց մասին մենք խոսել ենք երկու տարի առաջ։ Այստեղ, ըստ երեւույթին, պետք է լրացուցիչ ազդակ հաղորդել։ Գիտեմ, որ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։ Հարցերի շրջանակը բավականին մեծ է:»,- հայտարարել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել