ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման մասին

Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը թույլ կտա առաջ գնալ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին։ Ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն։ Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,-լրագրողներին ասել է Ռուդենկոն։

Մեկնաբանելով՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել, Ռուդենկոն նշել է. «Այս կյանքում ամեն ինչ կարող է լինել»։

«Եթե երկրի ղեկավարն ասել է, ուրեմն դրա համար ինչ-որ հիմքեր է ունեցել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել