Սեուլի գլխավոր փողոցներից մեկում գիշերը 150 մարդ է մահացել. պատճառը Հելոուինի առթիվ հավաքված մարդկանց մեծ թիվն է եղել

Սեուլի Իտեևոն շրջանում հոկտեմբերի 30-ի գիշերը տեղի ունեցած սարսափելի հրմշտոցի տխուր արդյունքների ամփոփումը շարունակվում է, հայտնում են կորեական ԶԼՄ-ները։

Առավոտյան ժամը 9-ին հրապարակված տվյալների համաձայն՝ զոհվել է 151 մարդ, վիրավորվել՝ 82-ը, այդ թվում՝ 19-ը՝ ծանր։ Զոհվածների թվում կա 19 օտարերկրացի, այդ թվում՝ Ուզբեկստանի, Իրանի, Չինաստանի և Նորվեգիայի քաղաքացիներ։ Ողբերգության զոհերի ընդհանուր թվի գրեթե երկու երրորդը կանայք էին, հիմնականում՝ երիտասարդներ, մինչև 30 տարեկան։

Ողբերգությունը տեղի է ունեցել Հելոուինի տոնի կապակցությամբ մարդկանց անսպասելիորեն մեծ թվի հետ կապված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել