Թուրքիայի նախագահը հեշտ գործընկեր չէ․ Վլադիմիր Պուտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք թույլ չի տալիս, որ «նստեն իր վզին» և չի առաջնորդվել երրորդ երկրների շահերով, նա հետևողական և վստահելի գործընկեր է, թեկուզ՝ ոչ սովորական, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում, Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն փոխադարձ հետաքրքրությունների բազմաթիվ համընկնող վեկտորներ՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտում։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը համաձայնել է գազային հանգույցի ստեղծմանը` ելնելով, առաջին հերթին սեփական շահերից:

«Թուրքիան ընդհանրապես և նախագահ Էրդողանը մասնավորապես, հեշտ գործընկերներ չեն: Շատ որոշումներ ծնվում են նման երկար և դժվար վեճերի, բանակցությունների միջոցով»,-ասել է ՌԴ ղեկավարը։

«Իսկ նա ինքը չի՞ փորձում ձեր վզին նստել»,-նախագահին հարցրել է նիստը վարող Ֆյոդոր Լուկյանովը։

«Ես ասացի, որ Թուրքիայի նախագահը հեշտ գործընկեր չէ և միշտ պաշտպանում է իր շահերը, ոչ թե անձնական, այլ երկրի շահերը, չի կարելի ասել, որ նա փորձում է «նստել ինչ-որ մեկի վզին», նա պարզապես պայքարում է որոշման համար, ինչը, նրա կառավարության, խորհրդականների կարծիքով՝ օպտիմալ է»,-պատասխանել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել