Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ-ը կքննարկի ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հարցը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, հայտնում են կառույցից։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ համաձայն ՀԱՊԿ ԿԱԽ որոշման՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։

Ակնկալվում է նաև, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել