Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, կառավարության հաջորդ ղեկավարի ընտրություններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գործընկերոջը։
«Պահպանողական» կուսակցության պատգամավոր Ջեյմս Դադրիջը հեռուստաալիքին ասել է, որ Ջոնսոնը ծրագրում է մասնակցել Մեծ Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարին։
Նա հավելել է, որ այժմ նախկին վարչապետը վերադառնում է արձակուրդից, որն անցկացնում էր Կարիբյան ծովում։
Ընտրություններին մասնակցելու համար Ջոնսոնին անհրաժեշտ է պահպանողական պատգամավորների 100 ձայն ստանալ: Այս պահի դրությամբ նրան հրապարակային աջակցել է 43 պատգամավոր: