Բաքուն հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն Հայաստան առաքելություն ուղարկելու որոշում չի կայացրել

ԵԱՀԿ-ի կարիքները գնահատող առաքելություն Հայաստան ուղարկելու հարցը ԵԱՀԿ հավաքական որոշումներ կայացնող մարմինների կողմից երբևէ չի քննարկվել, և արդյունքում որոշում չի կայացվել այս հարցի վերաբերյալ։ Այս մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այսպիսով, «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որևէ կերպ ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ, և դրա արդյունքներից կամ զեկույցներից ոչ մեկը չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ՝ դիտարկված արտաքին քաղաքականության մեջ»,-նշվում են գերատեսչությունից։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի այս միակողմանի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան մասնավոր այց մի քանի մասնակից պետությունների կողմից, և նման այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխան կերպով։

«ԵԱՀԿ նախագահության և քարտուղարության կողմից նման չմտածված միակողմանի գործողությունը հակասում է ցանկացած պատասխանատու և վստահելի միջնորդության և վստահության ամրապնդման հիմնական սկզբունքներին, որոնք պահանջում են, ի թիվս այլ բաների, կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը և միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններ ունեցող պետությունների կողմից համաձայնությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-ից 27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։

«ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից և միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի տեղական և ազգային համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև տեղում խորհրդակցություններ կանցկացվեն միջազգային գործընկերների հետ»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել