Լարս տանող ճանապարհը ժամանակավոր կփակվի

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել