Եթե ​​ուզում ես խաղաղ ապրել, արեք այն, ինչ ասում եմ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ մարդկանց պետք է լիարժեք տեղեկատվություն տրամադրել երկրում տեղի ունեցող գործընթացների և առկա սպառնալիքների մասին, որպեսզի նրանք կարողանան ընտրել իրենց համար «ապրեն լուռ ու հանգիստ, թե անցնեն դժվարությունների միջով»:

Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի պետական ​​Belta լրատվական գործակալությունից։

Լուկաշենկոն հիշել է, որ նախկինում ուժայիններին ու այլ մարմիններին հանձնարարել է ժողովրդին տեղեկացնել տեղի ունեցողի մասին։ Նրա խոսքով՝ ինքը դա անում է ոչ թե ժողովրդին վախեցնելու համար։

«Եթե ​​ցանկանում եք դժվարությունների միջով անցնել, խնդրեմ: Վերցրեք դրոշը և գնացեք: Ցանկանու՞մ եք, որ հանգիստ ու հանդարտ լինի, որ առավոտյան և երեկոյան, եթե դուք ինքներդ չեք լոգանք ընդունում (չնայած, կարծում եմ, որ բոլորն էլ ունեն նման հնարավորություն), ապա գոնե ձեր երեխաներին լողացնեք, տաք ջրուր ունենանք, գազը, ձեթ։ Առավոտ ու երեկոյան ուտելու բան ունենաք, ինչ-որ բան հագնելու, եթե ուզում եք այս ամենը, ապա սեղմեք ձեր ատամները և առաջ գնացեք, արեք այն, ինչ ասում եմ ձեզ»,-նշել է նա։

Խոսելով 2024 թվականին կայանալիք ընտրությունների մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ դրանք պետք է անցկացվեն նոր կանոններով և հեշտ չեն լինելու։

Մասնավորապես, ըստ նրա, պետք է նախապատրաստվել «ընտրությունները խաթարելու փորձերին հակազդելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել