Թրամփը նշել է Ռուսաստանի հետ բարեկամանալու 1332 պատճառ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հիշել ռուսական միջուկային հրթիռների թիվը՝ դրանք անվանելով Մոսկվայի հետ բարեկամության ծանրակշիռ պատճառ, հաղորդում է CNN-ը՝ հրապարակելով ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդի նոր աուդիոգրքի հատվածներից մեկը։

«Ռուսաստանի հետ լեզու գտնելը լավ և ճիշտ է, քանի որ նա ունի 1332 անիծյալ մարտագլխիկ»,- ասել է նա։

The Washington Post-ի խմբագիր Վուդվորդը թողարկել է նոր գիրք՝ «Թրամփի արձանագրումները», որը ներառում է ավելի քան ութ ժամ նյութ՝ լրագրողի բազմաթիվ հարցազրույցներից Թրամփի հետ։ Բացի Ռուսաստանի հետ համագործակցության կոչերից, քաղաքական գործիչը, իբր, բացահայտում է ամերիկյան զենքի համակարգերի մասին գաղտնի տեղեկություններ, որոնք Վուդվորդը, ըստ CNN-ի, չի կարողացել ստուգել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել