Կիևում պայթյուններ են որոտացել, օդային հարձակումը շարունակվում է․ Կիևի քաղաքապետ

Կիևի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել. վնասվել են մի քանի տներ։ Այս մասին Telegram-ում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Ukrinform-ը։

«Պայթյուն Շևչենկովսկի թաղամասում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները ճանապարհին են։ Մանրամասներն ավելի ուշ։ Օդային հարձակումը շարունակվում է։ Մնացե՛ք ապաստարաններում» – գրել է Կլիչկոն։

Ավելի ուշ նա հայտնել է մեկ այլ պայթյունի մասին:

«Կիևի Շևչենկովսկի թաղամասում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, աշխատում են հրշեջները, վնասվել են մի քանի բնակելի շենքեր, տեղում են բժիշկները, տուժածների մասին տեղեկություն ենք ճշտում», – ասել է Կլիչկոն։

Նա ցույց է տվել այսօր՝ հոկտեմբերի 17-ի առավոտյան, մայրաքաղաքի վրա գրոհած հակառակորդի կամիկաձե անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորը։

Համապատասխան լուսանկարը Կլիչկոն հրապարակել է իր Telegram ալիքում։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել