Anadolu գործակալությունը հայտնում է, որ Բարթընի ածխահանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 41-ի։
Պայթյունի վայր է մեկնել երկրի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ նոր ողբերգությունները կանխելու համար հանքարդյունաբերական ձեռնարկություններում կկիրառվեն ամենաառաջադեմ տեխնոլոգիական լուծումները։
Նա նաև մասնակցել է պայթյունի հետևանքով զոհված հանքափորներից մեկի հրաժեշտի արարողությանը։