Լոնդոնի Ազգային պատկերասրահում Just Stop Oil-ի ակտիվիստները մոտ լոլիկի ապուր են նետել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա: Այս մասին գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ ամբողջ Եվրոպայում կլիմայի դեմ ցուցարարները ամիսներ շարունակ կպչում են հայտնի նկարների շրջանակներին՝ ուշադրություն գրավող հնարքների շարքով: Պարբերականը գրում է, որ Just Stop Oil-ի ակտիվիստները ձգտում են դադարեցնել նավթի և գազի արդյունահանումը Բրիտանիայում։
Երբ նարնջագույն հեղուկը կաթում էր նկարը պաշտպանող ապակեպատից ներքև, զույգը ձեռքերին սոսինձ է քսել, կպցրել պատին։ Նախքան «կկպչեին» արվեստի գործի պատին՝ նրանք հանել են բաճկոնները, որպեսզի երևան Just Stop Oil շապիկները։
Սա արևածաղկի վեց պահպանված պատկերներից մեկն է, որը Վան Գոգն արել է 1888 և 1889 թվականներին:
«Ի՞նչն է ավելի շատ՝ արվեստը, թե կյանքը»․ ասել է ակտիվիստներից մեկը՝ 21-ամյա Ֆիբի Փլամերը՝ Լոնդոնից։ Նրան ուղեկցել է Նյուքասլից 20-ամյա Աննա Հոլանդը։ «Արդյոք դա ավելին արժե, քան սնունդը: Արդարությունից ավելի՞: Ձեզ ավելի շատ մտահոգում է նկարի պաշտպանությունը, թե՞ մեր մոլորակի ու մարդկանց պաշտպանությունը»,-նշել է նա։