Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ ածխահանքում տասնյակ մարդկանց կյանք խլած վթարի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը։

Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի։

«Մեծարգո պարոն նախագահ, ընդունեք իմ խորին ցավակցությունները Բարտին նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհված հանքափորների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, ավելի վաղ հայտնել էր, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել