Ղրիմի կամուրջը խորապես խորհրդանշական է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար և հանդիսանում է ռուսական բանակի շփոթության խորհրդանիշ, գրում է New York Times-ը։
Նշվում է, որ Ռուսական ուժերը չկարողացան պաշտպանել կամուրջը, չնայած նրա կենտրոնական դերին Ռուսաստանի ռազմական գործողություններում, Պուտինի համար նրա անձնական կարևորությանը և նրա սիմվոլիզմին՝ որպես բառացի կապ Ռուսաստանի և օկուպացված Ղրիմի միջև:
«Կամուրջի վրայով երթևեկության ցանկացած լուրջ խոչընդոտ կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայի հարավում պատերազմ սանձազերծելու Ռուսաստանի ունակության վրա, որտեղ ուկրաինական ուժերն ավելի ու ավելի արդյունավետ հակահարձակում են իրականացնում։ Առանց դրա, ռուս զինվորականները խիստ սահմանափակ կլինեն Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում կռվող ստորաբաժանումներին վառելիք, տեխնիկա և զինամթերք հասցնելու հնարավորություններով»,-գրում է NYT-ն։