Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանը Թուրքիայից կստանա ՆԱՏՕ-ի ստանդարտների նոր զրահափոխադրիչներ։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից:
Զրահափոխադրիչների մոդելի և քանակի մասին տեղեկություններ չկան։ ՊՆ-ի փոխանցմամբ, համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ՊՆ-ի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանն առընթեր ASFAT ընկերության միջև։
«Վրաստանի զինված ուժերը նշված զրահափոխադրիչներով զինելը էապես կնպաստի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը և Թուրքիայի ու Վրաստանի միջև համագործակցության խորացմանը», — գրել է նախարարությունը։