Եվրամիությունը հաստատել է ՌԴ դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը. դրանք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 7-ից: Նոր փաթեթով ռուսական նավթի գնի վերին շեմ է սահմանվում, արգելվում է ծովային ճանապարհով սահմանաչափը գերազանցող գնով ռուսական նավթ տեղափոխել երրորդ երկրներ: Այնուհանդերձ, հնարավորն են ռուսական նավթի գների սահմանափակումների ռեժիմից որոշակի բացառություններ, եթե դա կարևոր է առանձին երկրների էներգետիկ անվտանգության համար։

Արգելք է սահմանվում Ռուսաստանից պողպատե արտադրանքի, տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի և ծխախոտի ներմուծման նկատմամբ: Արգելվում է նաև Ռուսաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավական ծառայությունների տրամադրումը։

Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է նաև Ռուսաստանին վաճառել քաղաքացիական հրազեն, ռազմական տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ: ԵՄ երկրների քաղաքացիները չեն կարողանա ռուսական պետական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել