Ի՞նչ ժամկետում է տրամադրվում ամուսնության բացակայման մասին տեղեկանքը

Ամուսնության բացակայման մասին տեղեկանքը տրամադրվում է նույն աշխատանքային օրը:

  • Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի գրանցման բացակայության (ամուսնության բացակայության) մասին տեղեկանք ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի տասնապատիկի՝ 10 000․00 ՀՀ դրամի չափով։
  • Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի գրանցման բացակայության (ամուսնության բացակայության) մասին երկլեզու տեղեկանք ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի տասնհինգապատիկի՝ 15 000․00 ՀՀ դրամի չափով։

Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանքների վրա զետեղվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը (QR code): Տեղեկանքների իսկության ստուգումը կատարվում է դրանց վրա ամրագրված համարանիշը  մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում (www.e-verify.am) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով: (*Ծանուցում․տեղեկանքը պատրաստվում է Էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով 16 նիշանոց համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով 2020 թվականի մարտի 20-ից)։

www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկանք ստանալու դիմում ներկայացնելիս հայցողին հնարավորություն է ընձեռնվում տեղեկանքը ստանալ ապոստիլով վավերացված տարբերակով: Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու ցանկության դեպքում, վերը նշված հարթակի միջոցով դիմում լրացնելիս համապատասխան դաշտում այդ մասին դիմողի կողմից պետք է կատարվի նշում:

Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի յոթնապատիկի՝ 7 000․00 ՀՀ դրամի չափով։

Հավելենք նաև, որ ամուսնության բացակայման մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից:

*Ծանուցում․ մինչև մինչև 2020 թվականի մարտը տրամադրվել են հետևյալ ձևանմուշները՝

– հայերեն, (ձև N 1)

– հայերեն-անգլերեն  (ձև N 2) կամ  /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/

– հայերեն-ռուսերեն (ձև N 2) կամ /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/

Վկայականի և տեղեկանքի վրա զետեղվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը (QR code):

Վկայականի և տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է դրանց վրա ամրագրված  համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում (www.e-verify.am) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել