«Ամենակարևորը, հետևաբար՝ ամենադժվարը առջևում է»․ Զելենսկու ուղերձը

Այսօր մեր դիմադրության 200-րդ օրն է։ Մեր պայքարը, մեր ազգային պատերազմը, ազատության, անկախության, լինելու իրավունքի համար է։ Այս 200 օրվա ընթացքում մենք շատ բանի հասանք, բայց ամենակարեւորը, հետեւաբար՝ ամենադժվարը առջևում է։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադինիր Զելենսկին, ուկրաինազի զինվորականներին նվիրված իր ուղերձում։

«Ուկրաինայի դիմադրության 200 օր, գրեթե 5 հազար ժամ։ Գրեթե 300 հազար րոպե։ Գրեթե 20 միլիոն վայրկյան: Եվ նույնքան պատճառներ՝ այսօր շնորհակալություն ասելու բոլորին, ովքեր դա հնարավոր դարձրին:

Ինչպես կբնութագրեք ձեր ոսկերչական աշխատանքը՝ ճշգրիտ։ Շնորհակալություն ենք հայտնում ամեն հարվածի և թշնամու ոչնչացված  բոլոր պահեստների, բազաների և շտաբների համար:

Մեր հետզախույզները, հասկանալի պատճառներով շատ քչերը գիտեն ձեր անունները, ձեր դեմքերը․ ձեր գործողությունների մասին սովորաբար չեն գրվում լուրերում, բայց դրանց մասին անպայման գրվելու է ռազմագիտության դասագրքերում։ Ձեր հաջողությունները հաճախ լուռ ու աննկատ են մեր ժողովրդի համար, բայց միշտ ցավոտ ու շոշափելի են մեր թշնամու համար։

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային գվարդիայի բոլոր զինվորներին, նրա հատուկ ջոկատայիններին, մասնավորապես՝ 15-րդ սլավոնական գնդին։ Շնորհակալություն մեր բոլոր սահմանապահներին։ Ուկրաինայի Անվտանգության ծառայության, Ազգային ոստիկանության, Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության սպաներին ու աշխատակիցներին, մեր հրշեջներին, փրկարարներին, սակրավորներին. Եվ միասին՝ մեր բոլոր զինվորներին, պաշտպաններին, Ուկրաինայի լավագույն որդիներին ու դուստրերին, ովքեր այսօր ազատագրում են նրա հյուսիսը, հարավը և արևելքը։

Այսօր բոլորը տեսնում և տոնում են ձեր գործողությունները Ուկրաինայի հյուսիսում, հարավում և արևելքում։ Աշխարհը հիացած է։ Հակառակորդը խուճապի մեջ է։ Ուկրաինան հպարտանում է ձեզանով, հավատում է ձեզ, աղոթում է ձեզ համար, սպասում է ձեզ»,-ասված է ուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել