Վախճանվել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բալմորալի իր շոտլանդական նստավայրում կնքեց մահկանացուն:

Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը: Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ նա գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Եղիսաբեթ 2-րդը ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ և վերջինիս փոխակերպումը Միացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։

Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացել է բարձր պահպանել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել