Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն պարզել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը, հայտնում է Express K-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նախկին լրագրող Այան Աթիգաևը օտարերկրյա գործակալ է, ով մահափորձ էր նախապատրաստում Տոկաևի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ․
«Տեղեկացնում ենք, որ Աթիգաև Այանի նկատմամբ հարուցված քրեական գործը քննվում է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասով և 255-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ Հետաքննության շահերից բխող այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն»։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Ղազախստանի հակահետախուզությունը ձերբակալել է օտարերկրյա հետախուզության գործակալ՝ Ղազախստանի քաղաքացի, ով մահափորձ էր ծրագրում Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ։