Բայրամովը մեղադրել է Երևանին հաղորդակցությունների բացումը ձգձգելու համար

«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը և, մասնավորապես, 2021 թվականի հունվարի 12-ի հայտարարությունը նախատեսում է կապի ապաշրջափակում, կապի բացում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Հայաստանի պարտավորությունն է առանց սահմանափակման ադրբեջանական կողմի անցում ապահովել այնտեղ։ 2021 թվականի հունվարին համապատասխան աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է եռակողմ հանձնաժողով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-այս միտքը հնչեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Haber Global-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ այս ուղղությամբ որևէ արդյունք դեռ չկա։

«Թեև այս հանձնաժողովը սկսել է աշխատանքները, չնայած անցած ավելի քան մեկուկես տարին, վերջնական արդյունքներ չկան։ Հայաստանը, օգտագործելով տարբեր պատրվակներ, ձգձգում է այս հարցը։ Անցած ժամանակահատվածում, իհարկե, դիրքերի զգալի սերտաճումներ են եղել։ Սակայն մենք կարծում ենք, որ եթե այս հարցի հետ կապված մտադրությունն անկեղծ լինեին, այն կարող էր վաղուց լուծված լինել»,- ասել է Բայրամովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել