Ռուսաստանի հարավի օդանավակայանների թռիչքների սահմանափակումները երկարացվել են

«Ռոսավիացիա»-ն մինչեւ օգոստոսի 17-ը երկարացրել է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սահմանափակումը գործում Է փետրվարի 24-ից, այն կանոնավոր կերպով երկարացնում են: Թռիչքների արգելքը երկարացվել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել