Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ, քննարկել Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Նախորդ գիշերը՝ ռուս-թուրքական բանակցություններից հետո, Պուտինը աշխատանքային հանդիպում է անցկացրել Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադրովի հետ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը և շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր: