ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պետդեպին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ու կանխել հետագա կոտորածները

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պետք է օգտագործի իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ղեկավարությանը Արցախի դեմ իրականացված հարձակումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնությունը հերթական անգամ խախտելու համար: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգտագործել իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ իրականացրած հարձակումների համար ու կանխելու հետագա կոտորածները»,- «Թվիթեր»-ի էջում նշել է Շակովսկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել