Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Նշվում է, որ Չավուշօղլուն Բայրամովին հայտնել է իր կարեկցանքը Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման կապակցությամբ։
Թուրք նախարարն ընդգծել է, որ իրենք պատրաստ են ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի իշխանություններին։