Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների լույսի ներքո Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն պահանջել է անհապաղ ընդունել լյուստրացիոն օրենքը։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Խազարաձեի խոսքով, պետական կառույցներում ոչ մի կոլաբորացիոնիստ չպետք է պաշտոնի նշանակվի, և դա պետք է վերահսկվի օրենքով։
«Վերջին ամիսներին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին, ինտենսիվ կերպով տեղի է ունենում մարդկանց լյուստրացիա. շատերը հանել են դիմակները, հասարակությունը հստակ տեսել է ռուսական քաղաքականության ջատագովներին ու կողմնակիցներին», — հայտարարել է Խազարաձեն։
Նշենք, որ լյուստրացիոն օրենքը ընթադրում է՝ պետական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի հասանելիության սահմանափակում այն անձանց համար, ովքեր նախկին քաղաքական ռեժիմների օրոք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել կամ էլ այն անձանց համար, որոնք կասկածվում են կոռուպցիայի մեջ։