Իսրայելական բանակը Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողություն կիրականացնի

Իսրայելական բանակը Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողություն կիրականացնի, հայտնել են զինվորականների մամուլի ծառայությունից․ այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը թույլատրում է հրապարակել գործողության անվանումը` «Արշալույս», որն իրականացվում է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ահաբեկչական թիրախների դեմ։

Բանակը հարվածներ կհասցնի Գազայի հատվածին։ Նշված գոտում 80 կիլոմետր շրջակայքով մինչև օգոստոսի 6-ը, ժամը 20:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն։ Չի թույլատրվում տասը հոգուց ավել անձի հավաքվել բաց տարածքում և 50-ից ավել՝ փակ տարածքում։ Ուսումնական գործունեությունն արգելվում է։

Վարչապետ Յաիր Լապիդը և պաշտպանության նախարար Բենի Գանցը համատեղ հայտարարության մեջ ասել են, որ հարվածներն ուղղված են Իսրայելի քաղաքացիներին սպառնացող հատուկ սպառնալիքների վերացմանը և «ահաբեկիչներին և նրանց համախոհներին» վնասելուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել