Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցություններ են վարում․ այս մասին գրում է РИА Новости-ին։
Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարեւորագույն զարկերակներից մեկը, ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։
Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների հարցը լուծելու համար։ Նա նաեւ հույս է հայտնել, որ կստորագրվի առեւտրատնտեսական կապերի զարգացման հուշագիրը։ Բացի այդ, ՌԴ ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Սիրիայում։
Թուրքիայի նախագահն իր հերթին ասել է, որ իրենք պետք է նոր էջ բացեն համագործակցության հարցերում։
«Ես այստեղ ներառում եմ էներգետիկ համագործակցության, Սեւ ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային հարցեր»,- ասել է Էրդողանը։