Թուրք քաղաքական գործիչը խոստանում է Ադրբեջանին օգնել ավելի շատ, քան՝ Էրդողանը

Թուրքիայի «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն, ով նախկինում եղել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական  «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, քննադատել է իր նախկին կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուին:

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Այս համատեքստում Ինջեն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իշխանության գալու դեպքում իրենց քաղաքական ուժն ավելի շատ կօգնի Ադրբեջանին, քանի հիմա է դա արվում իշխանությունների կողմից։

«Թուրքիան Ադրբեջանին օգնեց: CHP-ի պատգամավորը վերկացավ և ասաց, որ «Ցավոք, Թուրքիան օգնել է Ադրբեջանին»: Դրա խելքին նայեք։

«Իշխանության գալու դեպքում մեր կուսակցությունն Ադրբեջանին ավելի շատ է օգնելու: Էրդողանը քիչ արեց, մենք ավելի շատ ենք օգնելու և Հայաստանի դիմաց Ադրբեջանին չենք տրորելու»,- ասել է կուսակցապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել