Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Նրանք քննարկել են սահմանային լարված իրավիճակն Արցախում։
Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։ Նա նաև Տոյվո Կլաարին հայտնել է, որ մեկ զոհ ունեն։
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառն է։