Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «հացահատիկի խնդրի» շուրջ բանակցությունների արդյունավետության վրա, որոնք նախատեսված են առաջիկա շաբաթվա ընթացքում։

«Մեկ շաբաթվա կամ տասը օրվա ընթացքում մենք պլանավորում ենք բանակցություններ ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ՝ խնդիրը լուծելու համար։ Պարոն Գուտերեշը նույնպես մտադիր է միանալ այս գործընթացին։ Մենք հույս ունենք արդյունքի հասնել»,- ասել է Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ մամուլի ասուլիսում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել