Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Աշխաբադում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Աշխաբադում Կասպից ծովի գագաթնաժողովին մասնակցելու շրջանակներում, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուշակովը նշել է, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի նախագահների հետ և հավելել, որ Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահը կհանդիպի Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և անձամբ շնորհավորել նրան տարեդարձի կապակցությամբ։

Ուշակովը հիշեցրել է, որ հունիսի 29-ին՝ Կասպից ծովի գագաթնաժողովի օրը, նշվելու է Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 65-ամյակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել