Հունիսի 23-ին ԱՄՆ Գերագույն դատարանը պահպանողական մեծամասնությամբ որոշում է կայացրել զենք կրելու իրավունքի պաշտպանության մասին, որը ողջունել են հանրապետական շրջանակներն ու քննադատել դեմոկրատները
Հինգշաբթի օրը ԱՄՆ Գերագույն դատարանը առաջին անգամ հայտարարեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը պաշտպանում է անձի՝ ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունքը, որը նշանակալից հաղթանակ է զենքի իրավունքի կողմնակիցների համար:
Դատարանը, որտեղ մեծամասնություն են կազմում պահպանողական դատավորները, վերացրեց Նյու Յորք նահանգի սահմանափակումները՝ տնից դուրս զենք կրելու վերաբերյալ: Դատարանը գտել է, որ 1913 թվականին ընդունված օրենքը խախտում է մարդու՝ «զենքը պահելու և կրելու» իրավունքը՝ հիմնված ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխության վրա:
Դատավոր Քլարենս Թոմասի հեղինակած վճիռը հայտարարում է, որ Սահմանադրությունը պաշտպանում է «անհատի իրավունքը՝ ինքնապաշտպանության նպատակով իր տնից դուրս զենք կրելու մասին»: