Զելենսկին դիմել է Ռուսթավելի պողոտայում հավաքվածներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ռուսթավելիի պողոտայում եվրաինտեգրման պահանջով հավաքված ցուցարարներին։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Ես շնորհակալ եմ Վրաստանի զավակներին, ովքեր մեր մարտիկների հետ միասին կռվում են Ռուսաստանի դեմ, նրանց հաջողությունը մեր հաջողությունն է, նրանց վերքը մեր վերքն է, և մեր հաղթանակը կլինի նրանցից յուրաքանչյուրի, ինչպես նաև ձեզանից յուրաքանչյուրի հաղթանակը։

Մենք երբեք չենք հանձնվի, քանի որ Դոնբասը և Ղրիմը մեր հողերն են, ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ձերն են։ Եթե ​​որևէ մեկն ուզում է մոռանալ, եթե որևէ մեկն ուզում է ջնջել, մենք անպայման կհիշեցնենք, մենք ձեզ հետ ենք», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ Վրաստանը ևս ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին է․

«Երեկ Ուկրաինան ստացավ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, դուք այդ ճանապարհին եք։ Գնացեք առաջ, մենք ձեզ կօգնենք»։

Այնուհետև Զելենսկին իր ելույթը շարունակել է վրացերենով՝ նշելով, որ, իհարկե, իր վրացերենը իդեալական չէ, սակայն զգացմունքները Վրաստանի հանդեպ անկեղծ են։

«Ուկրաինան և Վրաստանը միասին են, ընդմիշտ, փա՛ռք Վրաստանին, փա՛ռք Ուկրաինային։ Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- ասել է Զելենսկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել