Coca-Cola ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանում ապրանքանիշերով խմիչքների արտադրությունն ու վաճառքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Երբ ընկերության պաշարները սպառվեն, Coca-Cola-ն այլևս չի արտադրի և վաճառի ընկերության այլ ապրանքանիշեր Ռուսաստանում», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ընկերությունն արտադրում է ապրանքներ Coca-Cola, Sprite, Fanta, Schweppes, Powerade, Bonaqua, Fuzetea, Adez, Pulpy, Innocent, Rich, My Family և Dobry ապրանքանիշերով: