Մակրոնի կոալիցիան հաղթում է ընտրություններում․ մշակվել է արձանագրությունների 71 տոկոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան, «Միասին»-ը, խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում առաջատարն է՝ հավաքելով 24,29%, համաձայն Ֆրանսիայի ՆԳՆ տվյալների՝ ձայների 71%-ը մշակելուց հետո։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ֆրանսիայում տեղի է ունեցել երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլը։ Մարզերում ընտրատեղամասերը փակվել են ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին), խոշոր քաղաքներում՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին): Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին) մասնակցությունը կազմել է 39,42%:

Ֆրանսիայում հունիսի 19-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Այս ընտրություններում Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) 577 պատգամավոր ընտրվում է հինգ տարի ժամկետով պատգամավորական մանդատի գրեթե 6300 դիմորդներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել