Պուտինը խոսել է երկրում գնաճի մասին

Ռուսաստանում գների աճը դադարել է մայիսի երկրորդ կեսից, այժմ գնաճը զրոյական մակարդակի վրա է։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Գնաճը վերահսկողության տակ է դրվել, տարեկան կտրվածքով մայիսի 27-ի դրությամբ այն կազմել է 17,4%, միաժամանակ մայիսի երկրորդ կեսից գնային աճն ընդհանրապես կանգ է առել»,-ասել է երկրի նախագահը։

Պետք է առավելագույնս զգույշ վերլուծել իրավիճակը և ժամանակին որոշումներ կայացնել», – պարզաբանել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել