Շահագրգռված ենք, որ պատերազմին առնչվող բոլոր գործերին իրավական գնահատականներ տրվեն․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Դատախազության դիմաց հավաքված ծնողներին ասաց, որ իրենք ևս շահագրգռված են, որ պատերազմին առնչվող բոլոր գործերին իրավական գնահատականներ տրվեն։

Նա ծնողներին ասաց, որ իրենց միջնորդությունն ըստ էության բավարարվել է։

Իրավիճակը լարվեց, երբ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ միջնորդությունը կքննվի օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում։

Մի քանի ծնողներ պահանջեցին, որ արագացված ընթացակարգով քննեն, քանի որ իրենք երկար են սպասել։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն, որպեսզի 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն։ Դատախազության տարածած  հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն բավարարվել է։

Նշենք, որ Քրեական դատավարության 199-րդ հոդվածով նախատեսվում է․

1․դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քննարկել նախնական քննության մասնակիցների հարուցած բոլոր միջնորդությունները:

2. Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել