Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, հայտնել է SANA պետական սիրիական գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Իսրայելը այսօր օդային հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտների վրա»,- ասվում է պետական սիրիական գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Գործակալությունը զոհերի և ավերածությունների մասին այլ մանրամասներ չի հաղորդել, նշելով, որ տվյալները ճշտվում են: