Թուրքական և միջազգային լրատվամիջոցները արդեն երկու օր է, ինչ պնդում են, թե Ռուսաստանն Ուկրաինայում «անհայտ ծագման թունավոր նյութ» է օգտագործել քաղաքացիական ու զինվորական անձանց դեմ։
Նշվում էր, որ այդ նյութը բաց է թողնվել անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Թեմային արձագանքել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը՝ մեղադրելով ռուսական ուժերին Ուկրաինայի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ «անհայտ ծագման թունավոր միջոց» օգտագործելու մեջ: