Մեծ Բրիտանիան խնդրում է G7-ի գործընկերներին սահմանափակել Ռուսաստանից գազի և նավթի ներկրումը

Մեծ Բրիտանիան խնդրում է G7-ի գործընկերներին սահմանափակում սահմանել Ռուսաստանից գազի և նավթի ներկրման վրա՝ Ուկրաինայում նրա գործունեության պատճառով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք պետք է դա համաձայնեցնենք G7-ի մեր գործընկերների հետ, քանի որ մենք չենք կարող այն միայնակ անել: Մենք պետք է աստիճանաբար կրճատենք նավթ և գազ ներմուծել Ռուսաստանից, որպեսզի ի վերջո ողջ Եվրոպայում մենք դադարեցնենք մեր կախվածությունը այլ երկրներից: Ահա թե ինչի վրա ենք մենք աշխատում G7-ի մեր գործընկերների հետ»,- ասել է Թրասը: 

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել