Ուկրաինացի զինվորականները զանգվածաբար հրաժարվում են կռվելուց. Ռուսաստանի ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները զանգվածաբար հրաժարվում են կռվելուց։

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում ուկրաինացի զինվորականների կողմից ռազմական գործողությունները շարունակելու զանգվածային մերժման գործընթացը շարունակվում է», – ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Комсомольская правда-ն:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ռուս զինվորականները արգելափակել են Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, ինչպես նաև վերահսկողության տակ են վերցրել Գենիչևսկը և Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել