Ռուսական զորքերը Խարկովում պայթեցրել են գազատարը

Խարկովում ռուսական զինված ուժերը պայթեցրել են Դանիլովկա միկրոշրջանի գազատարը։ Այս մասին հայտնում է Укринформ. ru-ն:

Միևնույն ժամանակ, պետական ​​կապի հատուկ ծառայությունը զգուշացրել է չհավատալ տարածվող ապատեղեկատվություններին:

«Ռուսական զինված ուժերը Խարկովում պայթեցրել են գազատարը։ Ապատեղեկությանը մի հավատացեք, սա միջուկային հարված չէ, բայց նման է դրան»,- ասվում է ծառայության տարածած հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ պետական ​​գործակալությունը բնակչությանը զգուշացնում է խուսափել և չմոտենալ քիմիական օբյեկտներին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել