Կանադան խիստ պատժամիջոցներ կկիրառի ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի նկատմամբ

Թարմացում. Կանադան խիստ պատժամիջոցներ կկիրառի նախագահ Պուտինի, նրա աշխատակազմի ղեկավարի և արտաքին գործերի նախարարի նկատմամբ՝ այն մարդկանց, ովքեր կրում են ամենամեծ պատասխանատվությունը Ուկրաինայում տեղի ունեցած մահերի և ավերածությունների համար:

Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մենք նաև պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսի և նրա առաջնորդների նկատմամբ՝ նախագահ Պուտինի ներխուժմանը նպաստելու համար։ Այս պատժամիջոցները կվերաբերեն 57 անձի, և դրանք ի լրումն են Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ արդեն կիրառված տասնյակ գործող պատժամիջոցներին։

Բացի այդ, Կանադան աջակցում է Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից հեռացնելուն:

Սա համահունչ է Ռուսաստանի վրա մեծ ծախսեր պարտադրելու մեր հանձնառությանը, որն էլ ավելի կդժվարացնի նախագահ Պուտինի համար իր դաժանությունների ֆինանսավորումը»։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել