Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքը ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության տակ է. ՌԴ ՊՆ

Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Եվգենի Կոնաշենկովը:

«ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ռուսաստանցի զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների եւ ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»,-ասել է նա:

_______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել