ՌԴ ՊՆ-ն հայտնում է «Գոստոմել» օդանավակայանը գրավելու և «200 ազգայնականների» սպանության մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևի արվարձանում գտնվող «Գոստոմել» օդանավակայանի ռուս դեսանտայինների կողմից հաջողությամբ գրավելու, ինչպես նաև «Ուկրաինայի հատուկ ջոկատայիններից 200 ազգայնականների» սպանության մասին։ Օդանավակայանի գրավման ժամանակ ռուս զինվորականների շրջանում կորուստներ չեն եղել, հավելել են գերատեսչությունում։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Կիևն արգելափակվել է արևմտյան կողմից։

Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական զորքերը չեն գնդակոծելու Կիևի բնակելի թաղամասերը։

«Ձեր ազգայնական ղեկավարությունն օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները։ Նրանք ցանկանում են օգտագործել ձեզ որպես կենդանի վահան: Ռուսական զինված ուժերը ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին»,- դիմել են գերատեսչությունից ուկրաինացիներին։

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շրջափակել են ուկրաինական Չեռնիգով քաղաքը, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել