Խերսոնի մոտ ծանր մարտեր են տեղի ունեցել Դնեպրով անցնող կամրջի համար, այն վերահսկվում է Ուկրաինայի կողմից. քաղաքապետ

Գիշերը Խերսոնի մոտ ծանր մարտեր էին ընթանում Դնեպրով անցնող Անտոնովսկի կամրջի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։

«Դուք արթնացաք (քնածներից) Ուկրաինայում, և սա այսօրվա գլխավոր նորությունն է՝ հաշվի առնելով այն, ինչ այժմ կատարվում է մեր երկրում։

Գիշերը ծանր մարտեր էին ընթանում Անտոնովսկի կամրջի համար։ Այն դեռ մնում է մեր վերահսկողության տակ։

Երեկ կրակահերթի տակ է ընկել Խերսոնի ընկեր, բարերար ու կամավոր, քաղխորհրդի պատգամավոր Յուրի Ռոժկովը, ով այդ պահին օգնում էր մեր զինվորականներին։ Նրա վիճակը ծանր է։ Զուգահեռաբար, քաղաքապետարանի պատգամավորները օգնություն են կազմակերպում մեր տարածքային պաշտպանությանը՝ իրեր, սնունդ, դեղեր։

Հասարակական տրանսպորտը աշխատում է անվճար։ ԲԱՅՑ ՄԵԾ ԽՆԴՐԱՆՔ․ առանց ծայրահեղ անհրաժեշտության, դուրս մի եկեք փողոց։ Մնացեք տանը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել